ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Անկարա է մեկնում ԱՄՆ փոխնախագահը

Անկարա է մեկնում ԱՄՆ փոխնախագահը
16.10.2019 | 12:45

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատվիրակություն է ուղարկում Անկարա՝ փոխնախագահ Մայք Փենսի գլխավորությամբ, Սիրիայի հյուսիս-արևմուտքում Թուրքիայի ռազմական գործողություններում հրադադար պահանջելու համար, մինչդեռ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, թե «երբեք» չի համաձայնի զինադադար հաստատել։ Փենսին ուղեկցում են պետքարտուղար Մայք Պոմպեոն և Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը:

Դիտվել է՝ 553

Մեկնաբանություններ